ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Իլենդենյան Մակեդոնիա. ճանապարհ դեպի ՆԱՏՕ և ԵՄ, թե՞ փակուղի

Reader.gr

Իլինդենյան Մակեդոնիա անվանումը Սկոպյեի և Աթենքի համար առավել հարմար տարբերակ է Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետության վերանվանման համար: Այս մասին օրերս հայտնել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պետական շահերի հանդեպ լիարժեք պատասխանատվությամբ, ուշադրությամբ և նվիրվածությամբ ես պետության ղեկավարին, Ժողովի (խորհրդարան) ղեկավարներին տեղեկացրեցի, որ Մակեդոնայի և Հունաստանի կառավարությունները խոսում են երկու կողմերի համար ընդունելի   տարբերակի մասին: Իլինդենյան Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը հնարավոր փոխզիջումն է, անգլերենով՝ Republic of Ilinden Macedonia,  ալբաներենով՝ Republika Ilindenase e Maqedonisё », - ասել է Զաևը:

Նա ավելացրել է, որ Սկոպյեի կառավարությունը համաձայն է այս անվանման համընդհանուր օգտագործման հետ և այն աստիճանաբար շրջանառության մեջ կդրվի` հարցի հետ կապված հանրաքվեից հետո:

Առաջարկվող անվանումը վերաբերում է 1903 թ.-ին Օսմանյան կայսրության դեմ Քրուշևո քաղաքում տեղի ունեցած Իլինդենյան ապստամբությանը, որ կոչվել է այսպես, քանի որ այն սկսվել է Իլյայի օրը` օգոստոսի 2-ին: Այժմ այն Հանրապետության տոնն է, որը երկրի գլխավոր տոներից է:

«Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպություն, մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական միություն» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկավար Միցկոսկին վարչապետ Զաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ցանկություն չկա փոխել Մակեդոնիայի սահմանադրությունը հանրապետության նոր անվանումը շրջանառության մեջ մտցնելու համար: Երկրի ալբանական որոշ շարժումների ներկայացուցիչներ նույնպես մտահոգություն են հայտնել քրիստոնյա սրբի տոնական օրը երկրի նոր անվանումը շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ:

Մակեդոնիայի վարչապետին ի պատասխան հունական կառավարությունը հասկացրել է, որ չի աջակցում այդ մտահղացմանը:

Մասնավորապես, «Նոր դեմոկրատիա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ այս անունը վիրավորում է Հունաստանին և պետք է մերժվի հունական իշխանությունների կողմից: Նա «անպատասխանատվության մարմնավորում» է որակել Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի առաջարկը:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քաղաքական կուսակցությունների ղեկավարներին է ներկայացրել նոր անվան առաջարկը՝ տեղեկացնելով իր գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքի մասին: Հունական քաղաքական գործիչները հայտարարել են, որ այդ նոր անունը միայն խորացնում է գոյություն ունեցող խնդիրները:

«Այս անվանումը պատմականորեն և անմիջականորեն կապված է մակեդոնական ժողովրդի և պետության ստեղծման հետ, որն իր մեջ ներառում է Սալոնիկը և տարածվում է մինչև Էգեյան ծով: Հարևան երկրի անվանման համատեքստում Իլինդենի վրա ցանկացած հղում ոչ միայն վերջ չի դնում Սկոպյեի իռեդենտիստական նկրտումները, այլև հաստատում և ամրապնդում է դրանք: Ահա թե ինչու դրա քննարկումն անգամ անընդունելի է», - ասված է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության հայտարության մեջ` արված ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի և վարչապես Ալեքսիս Ցիպրասի հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ երկու երկների միջև առկա տարաձայնությունները, որոնք ձգվում եմ արդեն համարյա 30 տարի, խոչընդոտում են Մակեդոնիային մուտք գործել ՆԱՏՕ և Եվրամիություն: Հունաստանը պահանջում է փոխել հարևան հանրապետության անվանումը, որպեսզի այն չշփոթեն պատմական Մակեդոնիա հունական շրջանի հետ:

Սակայն նշենք, որ Մակեդոնիայի հասարակության մեջ այս խնդիրն այնքան էլ միանշանակ չի ընկալվում. ալբանական կուսակցությունները դեմ են հանրաքվեի միջոցով պետության վերանվանմանը, քանի որ մտավախություն ունեն, որ ցանկալի արդյունք չգրանցելու դեպքում հույների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նորից կմտնի փակուղի: Հատկանշական է, որ այս գործընթացների ֆոնին երկրում բավական ամրապնվում են սլավոնամակեդոնական հայրենասիրական շարժումները, որոնք վարչապետ Զորան Զևին համարում են արևմուտքի դրածո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 67%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  28° 
23.06.2018
18°  31° 
24.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: