ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Վարչապետը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած տուգանքների համաներում

© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում իրականացնել: Վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Տուգանքների համաներում մենք անպայման պետք է անենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով արագաչափերի և ճանապարհային տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ իր առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ ինքն առաջարկել է դիտարկել  դրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը և նշեց, որ այդ հնարավորությունը կդիտարկվի նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ:

«Եթե տեսնենք, որ ճանապարհային երթևեկության կարգապահության վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսևորել, մենք կանենք եզրակացություններ, եթե չի վատթարացել, էլի կանենք եզրակացություններ:  Այդ հայտարարության շարունակությանը մենք կանդրադառնանք այդ հայտարարությունից հետո ճանապարհային երթևեկության կարգապահության վիւճակագրությունը հասկանալուց հետո»,- ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
16°  29° 
21.06.2018
18°  30° 
22.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: