ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը մի շարք քայլեր է նախաձեռնել Իսրայելի հետ համագործակցության ամրապնդման համար. Բալայան

Հայաստանն Իսրայելին որպես բարեկամ երկիր է ընկալում և մի շարք քայլեր է նախաձեռնել Իսրայելի հետ համագործակցության ամրապնդման համար: Այս մասին մայիսի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հաղորդում է News.am-ը: 

Մասնավորապես, նախորդ տարվա աշնանը Հայաստանի արտգործնախարարն այցելել էր Իսրայել: Այցի ընթացքում հարաբերությունների զարգացման մասին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել: «Կարծում եմ, որ այս վեկտորը կշարունակվի»,- նշել է Տիգրան Բալայանը:

Միևնույն ժամանակ, Բալայանը հիշեցրել է լուրջ պատմամշակութային ժառանգության մասին: «Մենք՝ որպես այդ ժառանգության կրող պետություն, չենք կարող անտարբեր լինել Իսրայելի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, հետևաբար, այդ պետությունում առանձին դեսպան նշանակելը ևս այդ նպատակն էր հետապնդում», - ասել է Բալայանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: