Ո՞վ կլինի Իտալիայի նոր վարչապետը
Իրավագիտության դոկտոր Ջուզեպպե Կոնտեն «Հինգ աստղ» շարժման և «Լիգայի» կողմից ընտրվել է որպես Իտալիայի կոալիցիոն կառավարության ղեկավար: Երկու կուսակցությունների ղեկավարները բանակցություններ են վարել երկրի նախագահ Սերջիո Մատարելայի հետ՝ իրենց կոալիցիոն կառավարության հաստատման շուրջ:
Հիշեցնենք, որ երկու պոպուլիստական կուսակցությունները դեռևս նախորդ շաբաթ հայտարարել էին կոալիցիա ձևավորելու ծրագրի մասին: Երկու ուժերն էլ մերժում են Եվրամիության «խստապահանջությունը» և ցանկանում են վերանայել Իտալիայի պարտքը:
Կոալիցիայի տնտեսական ծրագրերը կարող են առաջացնել Եվրամիության հետ բախում, եթե նրանք դեմ լինեն նախորդ կառավարության համաձայնագրերին` իջեցնելով Իտալիայի բյուջեի դեֆիցիտը:
Երկուշաբթի Եվրոպական կենտրոնական բանկի խորհրդի անդամ Էվալդ Նուոտնին հայտարարել է, որ առաջարկվող քաղաքականության փոփոխությունները «նյարդային վիճակ» են ստեղծում, ավելացնելով. «Հուսով եմ, որ գործնականում շատ ավելի իմաստուն մոտեցում կլինի, քան այն, ինչ այսօր կարդում եմ թերթերից»:
Երկու կուսակցություններն էլ կոչ են արել վերանայել Եվրամիության հարկաբյուջետային կանոնները, եվրագոտում մնալու հարցն ու միգրացիոն պայմանները, ինչը սարսափ է առաջացրել Բրյուսելում:
Իհարկե, Իտալիայի նախագահն ու խորհրդարանը դեռևս պետք է այս կառավարությանը կանաչ լույս տան, բայց հակառակն անելու հավանականությունը շատ քիչ է այս պահի դրությամբ՝ հաշվի առնելով Ջուզեպե Կոնտեի աճող ժողովրդավարությունը՝ որպես խելացի և փորձառու պրոֆեսոր:
54-ամյա պարոն Կոնտեն մասնավոր իրավունք է դասավանդում Ֆորենցիայում և Հռոմում: Նա պատգամավոր չէ և քաղաքականության մեջ լիովին անհայտ է:
Նա համարվում է փոխզիջումային թեկնածու, ով մեծապես ընդունելի կլինի Իտալիայում, ինչի շուրջ և երկուշաբթի օրը Իտալիայի նախագահի հետ բանակցություններ են վարել «Հինգ աստղի» շարժման առաջնորդ Լուիջի Դի Մայոն և «Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինին:
Ըստ կողմերի՝ Կոնտեն ունի ուժեղ գաղափարներ, թե ինչպես պետք է կառավարել Իտալիան: Նա կոչ է արել վերացնել հարյուրավոր «անիմաստ օրենքները» և հավատում է, որ 20-րդ դարի գաղափարախոսությունները հնացած են:
Պոպուլիստական կուսակցություններն արդեն հրապարակել են իրենց կոալիցիոն մանիֆեստը, որի առանցքային կետերն են աղքատ խավի երաշխավորված եկամուտը, ապօրինի միգրանտների զանգվածային տեղահանությունը, նոր հարկային դրույքաչափերը, Իտալիայի պարտքը, կենսաթոշակային բարեփոխումները, Ռուսաստանի հետ հարաբերությունները և այլն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 1,03 կմ/ժ