ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 5 իրանցիների հանդեպ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցիների նկատմամբ, որոնք մեղադրվում են սպառազինության մատակարարման եւ Եմենի հուսիթներին ուսուցանելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի  Ֆինանսների նախարարության հայտարարությունում նշվում է, որ նրանցից չորսը հուսիթների հետ աշխատել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով, եւս մեկը ֆինանսավորմամբ է զբաղվել:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել էր պատմության մեջ ամենադաժան պատժամիջոցները կիրառել Իրանի նկատմամբ: Նա նաեւ Իրանին 12 պահանջ էր ներկայացրել, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացնի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: