ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի նոր կառավարությանը

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի դրամաշնորհային ծրագրում ներառելու հարցը, եթե մեր երկիրը դրական փոփոխություններ արձանագրի դրանից օգտվելու չափորոշիչների ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:  

Պատասխանի նախաբանում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ինքը լավատես է Հայաստանի խաղաղ և սահմանադրական վերջին քաղաքական փոփոխությունների հարցում: Արժեևորելով հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը՝ Պոմպեոն պատրաստակամություն է հայտնել  աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություններն առաջ մղելու նպատակով:

Պետքարտուղարը նշել է, որ  «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում արագացված ձևով ներգրավվելու մեխանիզմ չկա, սակայն ինքը պատրաստ է ուսումնասիրել հարցը, եթե, իր բնութագրմամբ, ՀՀ-ն դրական փոփոխություններ արձանագրի այս նախագծից օգտվելու չափորոշիչների հարցում, ինչն էլ հնարավորություն կտա կորպորացիայի ղեկավարությանը Հայաստանը կրկին ներառել այս նախագծում: Պոմպեոն նշել է, թե հատկապես որ չափորոշիչներն  են կարևոր, որպեսզի Հայաստանը ներառվի կորպորացիայի դրամաշնորհային ծրագրում և ավելացրել, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին, եթե հայկական կողմը հարցեր ունենա այս բարեփոխումների հարցերում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: