ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի պատգամավորը պնդում է, որ մարդիկ ամուսնալուծվում են Facebook-ի ու սոցցանցերի պատճառով

Ադրբեջանի Միլի մեջլիսում աշխատանքի և սոցիալական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Խադի Ռաջաբլին հայտարարել է, որ Ադրբեջանում ամուսնալուծությունները հաճախ տեղի են ունենում Facebook-ի, SMS-ի ու տարբեր սոցցանցերի պատճառով: Ինչպես հայտնում է Azatutyun.am-ը Նա ասել է, որ այդ փաստը ափսոսանք է հարուցում:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա առաջարկել է երեք երեխա ունեցող ընտանիքներին բազմազավակ ընտանիքի կարգավիճակ տալ, ներկայումս այդ կարգավիճակն ունեն և որոշ արտոնություններից օգտվում են հինգ երեխա ունեցող ընտանիքները:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նաև առաջարկել է մինչև ամուսնության պաշտոնական ձևակերպումը ամուսնացող զույգին մեկ ամիս ժամանակ տալ: «ԶԱԳՍ-ում պետք է կուրսեր կազմակերպվեն, որտեղ մեկ ամսվա ընթացքում երիտասարդներին կբացատրեն, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը, և պարզաբանեն ընտանիքի իմաստը՝ որպես հասարակության բջիջներ: Մենք մարդկանց պետք է պարզաբանենք այն պատասխանատվությունը, որ նրանք կրում են ընտանիք կազմելիս», - ասել է Խադի Ռաջաբլին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: