ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում. Զախարովա

РИА Новости

Ռուսաստանը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և առաջիկայում էլ շարունակելու է նույն գործելաոճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ ցանկություն կա հասնելու հակամարտության կարգավորմանն այն միջոցներով, որոնք ընդունված են ու փորձված իրենց արդյունավետությամբ:

«Մենք ակտիվ դերակատարություն ունեցել ենք և շարունակելու ենք ունենալ՝ բոլոր կողմերի հետ սերտ շփման մեջ լինելով»,- հայտարարել է Զախարովան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: