ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի Կնեսեթը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկելուն

Կնեսեթի պատգամավորները մայիսի 23-ին որոշում են կայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկման դնել:

Առաջարկի նախաձեռնողը եղել է «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը: Իսրայելի խորհրդարանի 16 պատգամավորները կողմ են արտահայտվել նախաձեռնությանը, դեմ քվեարկողներ չեն եղել, հաղորդում է «The Times of Israel»-ը:

Կնեսեթի խոսնակ Յուլիա Էդելշտեյնը, ով նախկինում ևս հանդես է եկել ցեղասպանությունը ճանաչելու օգտին, կրկին իր աջակցությունն է հայտնել նախագծին: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ մտահոգված է ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, որոնք արվում են միայն Թուրքիային և նրա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախատինք տալու համար: «Կնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա ճիշտ է, դա արդար է», - նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: