ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը

MFA

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին: Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից։

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը, և որ կառույցի բարձրագույն ատյանում գալիք նախագահությունը Հայաստանի արտաքին քաղաքականութան գլխավոր առաջնահերթություններից է։

Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Մնացականյանին փոխանցել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի շնորհավորանքները և բարեմաղթանքները արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման ընթացքը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած ընդլայնված կազմով խորհրդակցության արդյունքները՝ շեշտելով, որ գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ուժերը։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև գագաթաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: