ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 23-ից սկսել է ակտիվ գործողությունները՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ: Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրենը մայիսի 24-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում: Նա նշեց, որ առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ: «Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է, ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, կարվի պրոֆեսիոնալ մակարդակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վանեցյանը:  

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք բացահայտումներում կհնչեն բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկությանը, թե նյութեր են նախատրաստվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, ԱԱԾ տնօրենը նշեց. «Նման բան չունենք, որ այս կամ այն պաշտոնյայի՝ Տարոն Մարգարյանի կամ այլ անձի նկատմամբ նպատակային նյութեր են նախապատրաստվում: Մենք նպատակային նյութեր ոչ մեկի նկատմամբ չենք նախապատրաստում: Կատարում ենք մեր աշխատանքը, և եթե աշխատանքի ընթացքում հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության մասին, կատարում եք օրենքով վերապահված գործառույթները»,-ասաց Վանեցյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: