ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունը

hurriyetdailynews.com

Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական NNA գործակալությունը, այս մասին ասել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Լիբանանի խորհրդարանի հայկական խորհրդարանական խումբը վարչապետի պաշտոնում Հարիրիի թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը:

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018թ. մայիսի 6-ին: Լիբանանի խորհրդարանական ընտրություններին 10 կուսակցություն ներկայացնող մոտ 1000 թեկնածու պայքարել է խորհրդարանի 128 տեղի համար։ «Ալ Մուսթաքբալ» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 21 մանդատ, ևս 21 մանդատ ստացել է Ազգային ազատ հոսանք կուսակցությունը, 13 մանդատ` Հըզբոլլահ շարժումը, 12 մանդատ` Ամալ շարժումը, 10 մանդատ` «Լիբանանյան ուժեր»-ը, 2 մանդատ` «Քաղաքացիական հասարակություն 7-ի խմբավորումը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: