ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ: 

Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով:«Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն արդեն իրողություն է և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր կառավարությունը վճռական է այս իրողությունը դարձնել մշտական: Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կարտահայտեն ժողովրդի կամքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում վերջին երկու տասնամյակում ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը, և բոլոր խնդիրների լուծումը պետք է սկսել այստեղից: «Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը: Ժողովրդավարության հաստատման կարևոր փուլ եմ համարում ոչ միայն ազատ, արդար և ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալը, այլ նաև հեռանալը»,- շեշտել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները մեր երկրում ամրագրելուն միտված քայլերը, միաժամանակ իր մտահոգությունն արտահայտել ոմանց կողմից ԵԽԽՎ-ն որպես ԼՂ հակամարտության հարթակ օգտագործելու փորձերը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և բանակցությունների համար գոյություն ունի մեկ հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափն է: 

Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները նոր թափ կհաղորդեն երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: 

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության առաջնահերթություններին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, քաղաքական հնարավոր զարգացումներին և մի շարք այլ հարցերի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: