Դադարեցվում է Սոթքի հանքի ու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքը
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են։
«Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա»,-ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Հանքաքարի արդյունահանման դադարեցումն իր հետ բերել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի պարապուրդի, որն ապահովում է նրա հասույթի գրեթե կեսը։ Ստեղծված իրավիճակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված է կանգնեցնել նաև արտադրությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։ Ըստ հաղորդագրության, արտադրության սաբոտաժիմասնակիցները առաջ են քաշում տարբեր ուլտիմատիվ ազգայնական պահանջներ և ընկերության ղեկավարությանը ու աշխատողներին ենթարկում շանտաժի, հնչեցնում սպառնալիքներ։
«Սակայն բողոքողների իրական նպատակն այն է, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը թույլատրի նրանց մուտքը հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար։ Ընկերության բնականոն աշխատանքին խանգարող իրավիճակը լուծելու վերաբերյալ Ընկերության բազմաթիվ դիմումները ՀՀ ոստիկանության վարչություն արդյունքներ չտվեցին։ Ոստիկանությունը իր անգործությունը բացատրում է նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, և իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որևէ բան ձեռնարկել», - նշվում է հաղորդագրությունում։
Բողոքողների կողմից շանտաժի իրական արդյունքը, իշխանության անգործության պայմաններում, դարձավ ձեռնարկության աշխատանքի դադարեցումը, աշխատողների աշխատավարձերի կորուստը, իսկ պետության համար՝ շահույթի, օգտակար հանածոների արդյունահանման դիմաց վճարվող հարկերի, բոլոր մակարդակներում սոցիալական վճարների կորուստը, երկրում ներդրումային մթնոլորտի վատթարացումը, ասվում է հայտարարությունում։
Ընկերությունը հիշեցնում է, որ 2007թ․ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը սույն արտադրական համալիրը ձեռք է բերել աղետալի վիճակում՝ պետության և աշխատանքային կոլեկտիվի նկատմամբ ունեցած պարտքերով։ Հայաստանում աշխատանքի 10 տարիների ընթացքում Ընկերությունը ձեռնարկության զարգացման և արդիականացման ուղղությամբ ներդրել է ավելի քան 505 միլիոն դոլար, դառնալով ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։ Արդյունքում, այսօր ընկերության աշխատողների թիվը հասնում է 2000-ի, իսկ Հայաստանի բյուջե վճարվող հարկերը անցնում են 200 միլիոն դոլարը։ Միայն 2017-ին ԳեոՊրոՄայնինգը պետական բյուջե է վճարել մոտ 27 միլիոն դոլար և ընդգրկվել երկրի հինգ խոշոր հարկ վճարողների թվում։
«ԳեոՊրոՄայնինգը» անհանգստանում է իր աշխատողների ֆիզիկական անվտանգության վերաբերյալ հնչող սպառնալիքների համար և կառավարությանը և ուժային կառույցներին կոչ է անում կանգնել ի պաշտպանություն պետության և օտարերկրյա ներդրողների շահերի, որոնք տեղերում սոցիալական ծրագրեր են իրականացնում։
Ընկերությունը պետության կողմից աջակցության հույս է հայտնում, ակնկալելով, որ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի արդյունաբերական ձեռնարկությունների կայուն, առանց խոչընդոտների աշխատանքը ապահովելու համար միջոցներ կձեռնարկվեն։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 0,51 կմ/ժ