ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի. Փաշինյան

Հայկական ժամանակ

Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մտահոգությանը, թե յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա, փոխանցում է News.am-ը: 

Փաշինյանի խոսքով, պետք է հաշվի առնվի այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան, և այստեղ երկրորդ տարբերակ չկա:

«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն և այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վայ, փող չունենք, եկեք, ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, ԱԱԾ-ին, դատախազությունը, ոստիկանությունը, ՀՔԾ-ն պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: