ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան հայտարարել է Վրաստան-ՆԱՏՕ մերձեցմանն ի պատասխան «համարժեք միջոցներ» ձեռնարկելու մասին

Pinterest

Ռուսաստանն անհանգստացած Է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության խորացումից և իրավունք ունի ձեռնարկել համարժեք միջոցներ՝ ուղղված իր անվտանգության ամրապնդմանը։ Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստան»-ը։

Նախօրյակին Պրահայում կայացել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների հերթական փուլը:

«Գ. Բ. Կարասինը հանդիպմանը լուրջ անհանգստություն Է հայտնել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի խորացող համագործակցության կապակցությամբ: Հարավային Կովկասի «ռազմական յուրացումն» արտատարածաշրջանային ուժերի կողմից ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար: Հյուսիսատլանտյան դաշինքի գծով Վրաստանի գործընկերները չեն թաքցնում, որ նրան զինում են հենց «Ռուսաստանին դիմադարձելու» համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Այնտեղ նշված է նաև, որ «այդ իրադրության մեջ ռուսական կողմը համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի իրև իր դաշնակիցների անվտանգության ամրապնդման համար»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: