ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշոտյանն առաջարկել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի հիմնական ուղղությունները ներառել կառավարության ծրագրի մեջ

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, որը կարգավորվելու է անցումային դրույթներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, հաղորդում է News.am-ը:

«Մենք ակնկալելու ենք, որ ԵՄ-ն լիարժեք վավերացնի համաձայնագիրը, ոչ միայն այն պատճառով, որ մնացյալ 20 տոկոսը կարող ենք իրագործել բացառապես Եվրախորհրդարանի կողմից վավերացնելուց հետո, այլ այն պատճառով, որ այդ համաձայնագրում ներառված քաղաքական ձևակերպումները՝ մասնավորապես Արցախի խնդրին վերաբերող, ստանան իրավական լիարժեք ուժ, չմնան միայն որպես ձևակերպումներ»,-ընդգծել է նա:

Աշոտյանը նաև հորդորել է նոր կառավարությանը ներառել Հայաստան-ԵՄ համաձայնագրի հիմնական ուղղությունները կառավարության ծրագրի մեջ, որպեսզի այն համահունչ լինի ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների հետ:

«Սա լավ լուծում կարող է լինել բոլորիս համար, որովհետև ակնհայտ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ունեն նաև տնտեսական ու բարեփոխումային հարթություններ: Կոնկրետ քայլեր են ակնկալվում գերատեսչություններից: Քաղաքական գործիչները կարող են անել հայտարարություններ, բայց ամեն նախարարություն պետք է ունենա իր ծրագիրը: Այս ավանդույթը ժամանակին դրված է, ստեղծված էր միջգերատեսչական խումբ, կարծում եմ, որ սա հրաշալի հնարավորություն է երկրում արագացնել բարեփոխումների պրոցեսը»,- ասել է Աշոտյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: