ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը

Armeniasputnik.am

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-ասված է հայտարարության մեջ: 

Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել մայիսի 22-ին: Նա այդ քայլը հիմնավորել էր նրանով, որ ցանկանում է պահպանել Երևանի ավագանու անդամի մանդատը և շարունակել զբաղվել Երևանի խնդիրներով: Սակայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 24-ին Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն էր ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ն մայիսի 25-ին կայացած արտահերթ նիստում քննարկել էր Երևանի քաղաքապետի արձանագրությունը և որոշում կայացրել Ալեն Սիմոնյանի թափուր մանդատը փոխանցել Նարա Հովհաննիսյանին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: