ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքում նշվում են «Արցախյան օրերը»

Մայիսի 23-ից Ֆրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ մայիսի 30-ը:

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ, նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Ռիշար Մալիեն, Լե Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետ Մոնիկ Սլիսան, Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը, Ֆրանսիայի Հարավային շրջանների հայկական միությունների համակարգող խորհրդի նախագահ Օրոր Բրունան, Բուկ-Բել-Էրի քաղաքային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ՝ Բուկ-Բել-Էրի և նրա հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Արցախի Ասկերան քաղաքի միջև մշակութային ու գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
16°  29° 
21.06.2018
18°  30° 
22.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: