ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի հետ հանդիպման անցկացման հարցում շարունակում է կողմնորոշվել հունիսի 12-ի հանդիպումով

ԱՄՆ-ն ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջին գագաթաժողովի անցկացման հարցում շարունակում է կողմնորոշվել հունիսի 12-ի հանդիպումով, որի նախապատրաստումը դրական է ընթանում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես կարծում եմ, որ ԿԺԴՀ-ն բարի կամք ունի: Մարդիկ ուզում են իմանալ՝ կկայանա արդյոք մեր հանդիպումը, կկարողանանք մենք ինչ-որ բան անել: Եթե մենք կարողանանք Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնել, ապա դա հրաշալի կլինի Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, ողջ աշխարհի համար: Այդ ուղղությամբ շատ մարդիկ են աշխատում, ամեն ինչ լավ է ընթանում», - հավաստիացրել է Թրամփը:

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը սկզբում նախատեսված էր Սինգապուրում հունիսի 12-ին անցկացնել, սակայն մայիսի 24-ին ԱՄՆ նախագահը ուղերձ հղեց ԿԺԴՀ ղեկավարին, տեղեկացնելով, որ հանդիպումը չի կարող տեղի ունենալ Փհենյանի թշնամական հայտարարությունների պատճառով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: