ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն կոչ է արել Պուտինին մոտ գործարարների արտասահմանյան ակտիվները սահմանափակել

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ արեւմտյան երկրների իշխանություններին առաջարկվել է մանրամասն ուսումնասիրել Ռուսաստանից ստացվող ֆինանսական միջոցները: Զեկուցողներից մեկը կոչ է արել սահմանափակումներ մտցնել հարուստ ռուսների արտասահմանյան ակտիվների վրա: Այդ մասին քննարկումներից հետո հայտնել է  ՆԱՏՕ ԽՎ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Բրիտանիան կարող է բացահայտել իր տարածքում ակտիվներ ունեցողների անունները:

Փաստաթուղթը Բրիտանական Վիրջինյան կղզիների, Կայմանների եւ այլ անդրծովյան տարածքներին կպարտավորեցնի բացահայտել այդ շրջանների իրավասության տակ գտնվող ակտիվների սեփականատերերին:

ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, որ ՌԴ-ն անզիջում պայքար է մղում «կեղտոտ փողերի» դեմ, իսկ Բրիտանիայի դիրքորոշումը, որն ունի սեփական օֆշորները, կեղծ էր անվանել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: