ԱԱԾ տնօրենն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստանում
Առաջիկա օրերին կշարունակվեն ԱԱԾ գործողությունները՝ այլ ոլորտներում, այլ անձանց հետ կապված։ Մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ ինչպես և խոստացել էին՝ բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և առհասարակ օրինախախտները կպատժվեն։ Նա խոստացավ՝ պայքարը լինելու է շարունակական և անզիջում, հայտնում է Panorama.am-ը։
«Մեր քայլերը լինելու են հետևողական, բոլոր ապօրինի հարստացածները և առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության։ Դուք տեսնում եք, որ մենք փոխել ենք աշխատաոճը և հրապարակային ենք աշխատում, համբերեք և առաջիկա օրերին կտեսնեք շատ բացահայտումներ։ Մենք մեր աշխատանքով ցույց ենք տալիս՝ ինչ ենք անում, դա կլինի շարունակական»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք նախկինում նույն այդ սխեմաները չեն գործել, Վանեցյանն արձագանքեց, որ ինքը կարող է համակարգի անունից խոսել իր պաշտանավարման օրվանից՝ 2018 թ. մայիսի 10-ից սկսած։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ բացահայտումների հետ կապված՝ այս օրերին որևէ մեկը չի՞ դիմում խնդրանքով կամ միջնորդությամբ։
«Ինձ ոչ ոք չի միջնորդել, կարծում եմ՝ նման բան ոչ ոք իրեն թույլ չի տա»,- ասաց նա՝ կրկին խոստանալով, որ առաջիկայում տարբեր ոլորտներում կլինեն բացահայտումներ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 1,54 կմ/ժ