ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Շարմազանովը պատասխանել է Էլթոն Ջոնին. Համասեռամոլների քարոզչությունն անընդունելի է

Սեռական փոքրամասնությունների քարոզչությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Այս մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, լրագրողներին է ասել խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով` երգերի ու երաժշտության մասին խոսելը մի բան է, բոլորովին այլ բան` ԼՀԲՏ քարոզչության մասին խոսելը։

«Ես պահպանողական քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, որը պահպանում է քրիստոնեական և ազգային արժեքները։ Եվ այստեղ ես կարող եմ պատասխանել մեր կուսակցության ականավոր գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների ու համասեռամոլների պաշտպան, ես դեմ կլինեմ»։ Կարծում եմ, որ մենք մեր պապերից ավելի խելացի չենք, որպեսզի նոր արժեքներ հորինենք, որոնց համաձայն պետք է ապրենք։ Ուստի մեր կարծիքն ուղղված չէ կոնկրետ ինչ-որ մեկի դեմ։ Հայաստանում Էլթոն Ջոնը մի քանի հայտարարություններ է արել։ Այդ թվում` հիվանդ երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին, մենք դա ողջունում ենք։ Բայց ԼՀԲՏ-ի հարցում մեզ համար փոխզիջումներ չկան», - ասել է Շարմազանովը։

Նրան հարցրին, թե ինչպիսի ճակատագիր է տեսնում Հայաստանում բնակվող ԼՀԲՏ ներկայացուցիչների համար և համաձա՞յն է արդյոք, որ նրանք գոյություն ունենան։ Շարմազանովը զարմացավ։

«Ի՞նչ եք ասում… Ես, ինչ է, ֆաշի՞ստ եմ։ Նրանք բոլորի պես ապրելու իրավունք ունեն։ Ես նրանց դեմ չեմ, այլ դեմ եմ ԼՀԲՏ քարոզչությանը», - հավելել է Շարմազանովը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 28.97 կմ/ժ
20 C°
 
18°  27° 
22.06.2018
18°  28° 
23.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: