ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել. Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Շնորհավորելով  դեսպանին` Արա Բաբլոյանը  հույս  է հայտնել, որ նա  իր գործունեությամբ նոր լիցք  կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարևորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:

Արա Բաբլոյանը, ընդգծելով, որ Իտալիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է, հույս է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը կարող է նպաստել նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, չի ուշանա:

Խորհրդարանի ղեկավարը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ասել է. «Մեզ համար կարևոր են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումն ու պետության անվտանգությունը: Մենք կաջակցենք  կառավարության բոլոր այն ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` Արա Բաբլոյանը նշել է, որ ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Ըստ նրա` խնդիրը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ` խաղաղ ճանապարհով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վինչենցո Դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի հնարավորն առավել խորացնելու և ամրապնդելու երկկողմ բարեկամական ավանդական կապերը: Դեսպանը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարևորել է  փոխըմբռնման  մթնոլորտը:

Անդրադառնալով  իտալահայ  համայնքի դերակատարությանը` կողմերն ընդգծել են, որ  հայերը նպաստում են  Իտալիայի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի զարգացմանը և մեծ ներդրում ունեն հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին երկկողմ  առևտրատնտեսական հարաբերությունների դրական զարգացումը` ընդգծելով առկա չօգտագործված ներուժը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: