ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայոց ցեղասպանություն» ասելը հանցանք չէ. Ստամբուլի դատախազություն

Rusarminfo

Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել: Այս մասին հայտնում է հայկական «Ակոս» պարբերականը:

Ստամբուլի հանրապետական դատախազությունը վճռել է, որ չկան հիմքեր նրանց նկատմամբ հետապնդում իրականացնելու համար:

Ուշագրավ է, որ դատախազությունը որոշման մեջ հղում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներին՝ ընդգծելով, որ խոսքի ազատության սահմանման մեջ են մտնում նաև այն արտահայտությունները, որոնք պետության կամ բնակչության մի հատվածի համար ոչ ցանկալի են համարվում:

Վճռի մեջ նշվել է նաև, որ ակտիվիստները «մտադրություն չեն ունեցել  հրապարակայնորեն ծաղրի ենթարկել թուրք ժողովրդին»: Որոշումը ենթադրում է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանցանք չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: