ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չպետք է թույլ տալ եղած կառույցների տապալումը. Աճեմօղլուն պատրաստվում է գալ Հայաստան և խորհուրդներ տալ

Բացարձակապես խաղաղ թավշյա հեղափոխությամբ Հայաստանը թևակոխեց զարգացման նոր փուլ: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:

Նա սակայն նշում է, որ խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, բայց միայն առաջին քայլն է. «Երկորրդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, սակայն այժմ մենք գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը»,-նշել է Աճեմօղլուն:

Նա համոզմունք է հայտնել, որ գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից. «Սակայն, հիմնական պահանջներն են՝ արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները, և անել այս ամենը ներքին համերաշխության պայմաններում: Եթե հայացք գցենք այս ճանապարհին հաջողության հասած երկրներին, կտեսնենք, որ դրանք բոլորն այրել են նախկին հակասությունները և նոր սկզբի վրա հիմնվել»:

«Ինչու են տապալվում պետությունները» գրքի հեղինակ Աճեմօղլուն նկատում է, որ Հայաստանի համար խոստումնալից է, որ թե երկրի ներսում, թե դրսում միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը: Մարտահրավերները, սակայն, անխուսափելի են: Ստեղծված մթնոլորտում ցանկություն կա բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում»,-ընդգծել է հայտնի տնտեսագետը:

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով պետք է համալրվեն նոր, երիտասարդ մարդկանցով. «Միևնույն ժամանակ, պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»:

Աճեմօղլուն ՀՀ կառավարությունում իրեն չի տեսնում՝ նշելով, որ դա Հայաստանում բնակվող քաղաքացիների գործն է: Խոսքը կամուրջ կառուցելու մասին չէ, որպեսզի դրսից մասնագետ գա կառուցի ու հեռանա: Իր երկիրը պետք է կառուցի Հայաստանի քաղաքացին: Այդուհանդերձ, Աճեմօղլուն Հայաստանին օգնելուց չի հրաժարվում: Նա  այժմ ՀՀ բարձր ղեկավարության  հետ քննարկում է, թե երբ է հարմար, որ ժամանի Հայաստան որպես մասնագետ, ով կարող է փորձագիտական խորհուրդ տալ բարեփոխումների վերաբերյալ. «Ես ցանկանում եմ ստույգ պատկերացում կազմել, թե Հայաստանի ղեկավարությունը իր առջև ինչ նպատակներ է դնում և ինչ մարտահրավերներ է տեսնում: Երկու անգամ զրուցել եմ վարչապետ Փաշինյանի հետ այդ մասին: Դա ինձ կօգնի նստել ու վերլուծել, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը և կարող եմ արդեն ժամանել Հայաստան ու խորհուրդ տալ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: