ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Armeniasputnik.am

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով` Ռուսաստանի գործընկերոջ հետ բանակցություններից և ասուլիսից զատ, Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: Նախատեսվում է նաև նախարարի հարցազրույցը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկին:

«Հունիսի 11-ին նախարար Մնացականյանը Ալմաթիում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին»,-ասաց Բալայանը:

Հունիսի 18-19-ը Հայաստան կայցելի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը:

«Ծրագրվում են հանդիպումներ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ»,- հավելեց նա:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: