ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի առաջնությունը 3 օրով «կտեղափոխվի» Հայաստան. Կաֆուն, Գիգսը, Մալդինին, Ռոբերտո Կառլոսը, Կական Երևանում են

Pixabay

Լատինական Ամերիկայի և Եվրոպայի թիմերի հանդիպումը՝ ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ կկայանա հուլիսի 8-ին Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Երևան» (նախկինում՝ «Փյունիկ») ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ով հանդիսանում է այս ընկերական խաղի կազմակերպիչը:

«Չէինք կարող բաց թողնել այն հնարավորությունը, որը տալիս էր Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը: Ուզում ենք 3 օր աշխարհի առաջնությունը «տեղափոխել» Հայաստան: Հայաստանում կգործեն «Ֆան զոնա»-ներ, կլինեն մեծ էկրաններ, որոնցով կցուցադրվեն հանդիպումները: Նախատեսում ենք նաև ֆուտբոլային մինի խաղեր ևս կազմակերպել: Այս ամենի գագաթնակետը կլինի լեգենդների հանդիպումը Լատինական Ամերիկայի և Եվրոպայի թիմերի միջև»,-ասել է Սողոմոնյանը:

Վերջինս փաստել է նաև, որ երկրպագուների համար նախատեսված ֆան-զոնան կլինի Ազատության հրապարակում և կբացվի հուլիսի 6-ին:

«Այս հանդիպումը նաև բարեգործական բնույթ կկրի, և տոմսերի վաճառքից ստացված եկամուտը կփոխանցվի բարեգործության»,-շեշտել է նա:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք։

Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն մոտ օրերս:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: