ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Azatutyun

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է՝ չնայած Արցախում ընթացող գործընթացներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, փոխանցում է «Արցախպրես»-ը։

Հարցին, թե որպես պաշտպանության փոխնախարար որն է լինելու իր գործունեության առաջնահերթությունը, Մակար Ղամբարյանը պատասխանել է. «Ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրումը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ունի լրացուցիչ մեխանիզմների ներդրում ասելով՝ փոխնախարարն ընդգծեց, որ դա ավելի շատ մասնագիտական քննարկումների թեմա է և չի ցանկանում նման ձևաչափով անդրադառնալ այդ հարցին:

Նա ընդգծեց, որ ֆինանսական հոսքերի հետ կապված ուսումնասիրություններ են անցկացնում: «Նայում ենք նախկին հոսքերը, և, եթե բարելավման կամ ավելացման տեղեր կլինեն, միանշանակ կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: