ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող է նշանակելու

Conseil de l'Europe

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի որոշմամբ նշանակվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, փախանցում է «Արմենպրես»-ը։

ԵԽԽՎ ինտերնետային կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ զեկուցողի նշանակումը տեղի է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում՝ հունիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում:

Զեկուցողի թեկնածությունները որոշվելու են ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների կոմիտեի նիստում: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկույց պատրաստելու նախաձեռնության և այդ հարցով զեկուցողի նշանակման վերաբերյալ երկու ամիս առաջ ելույթ են ունեցել 24 պատգամավոր, որոնց խումբը գլխավորել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Պիտեր Օմցիխտը:

Ելույթ ունեցած խորհրդարանականները նշել են, որ մերժվել է 2013 թ. գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը:

Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակելու նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ այսօր էլ Ադրբեջանում կա քաղբանտարկյալների խնդիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: