Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերադառնում է օրակա՞րգ
Հունիսի 7-ին իսրայելական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ Քնեսեթը քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով՝ անկախ Իսրայելի ԱԳՆ դիրքորոշումից։
Նշվում է, որ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը պատրաստվում է խորհրդարանի անդամ, «Մերեց» կուսակցության ներկայացուցիչ Թամար Զանդբերգի կողմից հաջորդ շաբաթ ներկայացվելիք բանաձևի շուրջ քվեարկություն անցկացնել։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել էր երկրի արտաքին գործերի նախարարության հանձնարարականը՝ մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը հետաձգելու Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ Քնեսեթում քննարկումները:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումներն Իսրայելում ակտիվացան թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության ֆոնին․ Անկարայի կոշտ արձագանքը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողություններին վերջինիս կրկին «հիշեցրեցին» Հայոց ցեղասպանության հարցի մասին՝ օգտագործելու այն Թուրքիայի վրա որոշակի ճնշումներ գործադրելու համար։ Թուրքիայի արձագանքը ևս չուշացավ․ պաշտոնական Անկարան զգուշացրեց Իսրայելին, որ «իր գործողություններով» վերջինս վնասում է միայն ինքն իրեն։
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջին անգամը չէ, որ շահարկվում է Իսրայելի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների սրացման պայմաններում։ Հատկանշական է, որ Իսրայելից հնչող սպառնալիքները գործնական քայլերի չեն վերածվում, և տարբեր պատճառներով Հայոց ցեղասպանության ճանաչումը «հետաձգվում» է։
Չնայած Ցեղասպանության հարցի քննարկումը Քնեսեթի կողմից հակասում է Իսրայելի կառավրության պաշտոնական դիրքորոշմանը, այնուամենայնիվ, երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության կդրվի եկող շաբաթվա ընթացքում։
Լարվածությունը թուրք-իսրայելական հարաբերություններում շարունակվում է, և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իսրայելական օրակարգում, ամենայն հավանականությամբ, նպատակ է հետապնդում զսպել Թուրքիային՝ չթողնելով վերջինիս հատել կարմիր գիծը:
Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցի շահարկմանը, որի նպատակն է Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելը, ապա Հայաստանի համար այն չի կարող լինել ընկալելի և ընդունելի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 0,51 կմ/ժ