ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը կուտակումներ է կատարել շփման գծի տարբեր հատվածներում. Դավիթ Բաբայան

Artsakhpress

Ադրբեջանը ապրիլից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում զորամիավորումներ է կուտակել, որոնք մինչ այս պահը հետ չի քաշել: Այս մասին ասել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը կուտակումներ է կատարել շփման գծի տարբեր հատվածներում: Այսինքն, այնտեղ տեղափոխել է զորամիավորումներ, որոնք երբեք այդտեղ չեն եղել և հետ չի քաշել այդ զորամիավորումները»,- ասաց Բաբայանը, փոխանցում է «Արցախպրեսը»։

Նա նշել է, որ կան մարդիկ, ովքեր փորձում են այդ ամենը ներկայացնել որպես ներքաղաքական խնդիրներից շեղելու համար արվող հայտարարություններ: «Մենք սա չենք ասում քաղաքական ենթատեքստում շահարկումներ անելու համար: Մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, որ այս հարցերը փորձում են ներկայացնել որպես ներքաղաքական խնդիրներից շեղելու համար արվող հայտարարություն, բայց դա այդպես չէ: Անկախ ամեն ինչից` մենք պետք է ասենք, որ այդպիսին է իրավիճակը»,- նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Հարցին` Ադրբեջանն այդ քայլով ի՞նչ նպատակ է հետապնդում, Դավիթ Բաբայանն ընդգծեց,որ նպատակները կարող են տարբեր լինել, սակայն խնդիրն այն է, որ հակառակորդը փորձում է ինչ-որ լարվածություն պահպանել սահմանների երկայնքով: «Եվ որքան մենք պատրաստ լինենք, որքան համախմբված լինենք, այնքան ավելի քիչ է լինելու պատերազմական կամ ահաբեկչական այլ գործողությունների հավանականությունը: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք»,- նշել է Դավիթ Բաբայանը` հավելելով, որ պաշտպանության բանակը պատասխան գործողություններ իրականացնում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6.44 կմ/ժ
27 C°
 
20°  33° 
21.07.2018
20°  31° 
22.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: