ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նեթանյահուն խոստացել է երաշտից փրկել միլիոնավոր իրանցիների

Gali Tibbon / AFP/Getty Images

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պարսկերեն թարգմանել և համացանցում տեղադրել ջրօգտագործման տեխնոլոգիաների մասին տեղեկատվություն, որը կօգնի միլիոնավոր իրանցիներին հաղթահարել երաշտը և խուսափել սովից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա բարձրաձայնել է հենց իրանական իշխանությունների գնահատականները, ըստ որոնց երկրի 96 տոկոսը այս կամ այն չափով տուժում է երաշտից, իսկ երկրի 50 մլն բնակիչ կարող է ստիպված լինել լքել իրենց տները կլիմայական փոփոխությունների պատճառով:

«Իսրայելը գիտի, թե ինչպես կարելի է կանխել էկոլոգիական աղետն Իրանում: Ես ցանկանում եմ կիսվել այս գիտելիքներով իրանցիների հետ... Մենք պարսկերենով կայք կգործարկենք՝ մանրամասն նկարագրությամբ, թե ինչպես պետք է վերամշակել կեղտաջրերը, փրկել բերքը և կերակրել ընտանիքներին», - ասել է Նեթանյահուն, ում անգլերենով տեսաուղերձը հրապարակվել է սոցիալական ցանցերում:

«Իրանական ռեժիմը բղավում է. «Մա՛հ Իսրայելին»: Իսրայելն ի պատասխան գոռում է. «Կյա՛նք Իրանի ժողովրդին»: Իրանի ժողովուրդը լավն է և արժանավոր Այն չպետք է միայնակ դիմակայի դաժան ռեժիմին: Մենք ձեզ հետ ենք»,- հավելել է նա:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: