Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամլո ասուլիսի տեսագրությունը համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել։ Օգտատերերի կարծիքով՝ տեսագրությունում Կանադայի վարչապետի ձախ հոնքը պոկվում է, ինչի պատճառով նրանք կասկածում են, որ Թրյուդոյի հոնքերը կեղծ են։ Մասնավորապես՝ Twitter-ում այդ թեմայի շուրջ կատակները քիչ չեն։
Twitter-ում բացի այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ կատակներից նույնիսկ Կանադայի վարչապետի հոնքերին նվիրված օգտահաշիվ է բացվել։
Սակայն որոշ օգտատերեր նկատել են, որ «պոկվող» հոնքը օպտիկական պատրանք է՝ դրա խտության պատճառով։