ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընին վստահելու մասին

© AP Photo/Evan Vucci

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընին վստահում է և նրա հետ լավ հարաբերություններ է հաստատել:

Նրա խոսքով՝ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ էր և անկեղծ, կողմերը մտադիր են գագաթաժողովի արդյունքներով ստորագրված փաստաթղթի կատարումը սկսել հնարավորինս արագ, փոխանցում է «Rambler.ru»՝ հղում կատարելով «ՏԱՍՍ»-ին

ԱՄՆ նախագահը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ձգտում է ապամիջուկայնացմանը: Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը հաստատել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն անցկացնելու հաստատուն վճռականությունը:

Թրամփի կարծիքով՝ հնարավորությունները, որոնք միջուկային զենքից հրաժարվելու դեպքում կունենա Հյուսիսային Կորեան, անսահմանափակ են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: