ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Դեմիրթաշ. Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, հունիսի 24-ին սպասվող նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը բանտից արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, փոխանցում է Ermenihaber-ը: 

Էրդողանը նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Դեմիրթաշին մահապատժի ենթարկելու մասին ակնարկ էր արել:

Դեմիրթաշի արձագանքը եղել է հետևյալը.  «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի: Տեսնում եք չէ՞ նախագահի թեկնածուն ինչպիսի խոստումներ է տալիս ընտրողներին: Դե ուրեմն ասեմ՝ հանուն մեր ժողովրդի ես պատրաստ եմ կյանքս զոհել հազար անգամ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 54%
Քամի՝ 22.53 կմ/ժ
19 C°
 
17°  28° 
19.06.2018
17°  27° 
20.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: