ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարմազանովը ներողություն է խնդրել հայ ժողովրդից նախորդ տարիներին իրենց չարածների համար

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ ժողովրդից ներողություն խնդրեց նախորդ տարիներին իրենց չարածների համար և նոր իշխանություններին մաղթեց, որ կարողանան ժողովրդի համար անել ավելին, քան արել է նախորդ իշխանությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում  Շարմազանովն ընդգծեց, որ իրենք ունեցել են բազմաթիվ սխալներ, թերություններ ու մեղքեր, որոնց համար, գուցե, կրել են քաղաքական պատասխանատվություն: «Եվ եթե անհրաժեշտություն կա, մենք մեր ժողովրդին կարող ենք ասել, որ ներողություն ենք խնդրում այն բոլոր չարածի համար, որ պետք է անեինք այս տարիների ընթացքում և մեր նոր իշխանության գործընկերներին մաղթում ենք, որ կարողանան ավելին անել, քան մենք արել ենք: Ներողություն, եթե չենք կարողացել արդարացնել ձեր սպասելիքները, սակայն մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա շեշտեց, որ Հայաստանի քաղաքական կյանքի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական բաղադրիչը բավականին հագեցած է: «Թռիչքային զարգացումը, կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարը շարունակում է մնալ կարևոր մեր երկրի համար: Բայց իմ կարծիքով անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են ամենաառաջնայինն ու գլխավորը հայաստանյան հասարակության համար: Նախկինում ես այս ամբիոնից խոսել եմ 5 կարևոր մարտահրավերների մասին: Եվ այդ մարտահրավերների մեջ, թե պաշտպանության ու անվտանգության, թե արցախյան հարցի հայանպաստ ու խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է գլխավոր մարտահրավերներից մեկը»,- ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: