ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2015 թ. Անկարայի ահաբեկչությունը հանձնարարվել է Թուրքիայի իշխող կուսակցության կողմից. ԵՄ-ի գաղտնի զեկույցը

Daily Sabah

«2015 թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում կատարված ահաբեկչությունն իրականացվել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից, որոնց այս հանձնարարությունը տվել է Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը»: Սույն սկանդալային պնդումը տեղ է գտել Եվրամիության Հետախուզական և իրավիճակային կենտրոնի (EUINTCEN) կողմից պատրաստված զեկույցում:  Եվրամիության Հետախուզական և իրավիճակային կենտրոնը սույն զեկույցն ուղարկել է «խիստ գաղտնի» նշումով, 103 զոհի տեղիք տված այս ահաբեկչությունից մի քանի օր անց: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Ahval գործակալությունը, որը կարողացել է հասու դառնալ այդ զեկույցին:

Աղբյուրի համաձայն` «Անկարայի ռմբակոծումը» վերնագիրը կրող 3 էջանոց սույն զեկույցը բաղկացած է 3 բաժիններից: «Նախնական ամփոփում» և «Հետին պլան» վերնագրերի ներքո մանրամասներ են ներկայացնում, թե այս արյունոտ ահաբեկչությունն ինչպիսի քաղաքական մթնոլորտում և ինչ պայմաններում է կատարվել:

Զեկույցի ամենաէական բաժնում «շարունակականության» կապ է նկատվում 2015 թ. հուլիսի 20-ին Ուրֆայի Սուրուչ գավառում կատարված ահաբեկչության և նույն տարվա հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած Անկարայի ահաբեկչության միջև:

Հիշեցնենք, որ Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստերի երիտասարդական ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը ելույթ էր ունեցել Սուրուչ գավառում, երբ գործի էր դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել էր անմիջապես մարդկանց շարքերում: Կատարվածի հետևանքով զոհվել էր 33 մարդ, վիրավորվել` 109-ը: Ահաբեկչության պատասխանատու էր հայտարարվել «Իսլամական պետությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: