ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաստորեն, Թուրքիայի նախագահը դպրոց է ընդունվել իր ծնվելուց 4 տարի առաջ. թուրք ընդդիմադիր գործիչ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) առաջադրված նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համալսարանում ուսանել է 1 հոգանոց կուրսում, փոխանցում է Ermenihaber-ը: 

«Էրդողանն ասում է, թե ինքը միակուսակցական կառավարման ժամանակաշրջանում 75 հոգանոց դասարաններում է սովորել:  Պետք է նշեմ, որ այդ միակուսակցական համակարգին վերջ է դրվել 1950 թվականին, մինչդեռ Էրդողանը ծնվել է 1954 թվականին: Եվ ուրեմն ստացվում է, որ Էրդողանը դպրոց է ընդունվել իր ծնվելուց 4 տարի առաջ: Ես էլ հիմա լուսահոգի հորս վրա եմ բարկանում, որ ծնվելուցս 4 տարի առաջ ինձ չի գրանցել դպրոցում:

Բայց այստեղ մի տարօրինակ բան էլ կա. Էրդողանը դպրոցում 75 հոգանոց դասարանում է սովորել, իսկ համալսարանում՝ 1 հոգանոց կուրսում»,- ասել է ընդդիմադիր գործիչը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: