ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Արցախի նախագահները երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

 Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված եւ՛ խորհրդարան, եւ՛ նախագահ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաեւ հպարտ են, որովհետեւ պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձեւով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն ե՛ւ կյանքի փորձառնություն, ե՛ւ հպարտություն, ե՛ւ համարձակություն, եւ, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը եւ մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե եւ ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետեւաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարեւոր է»:

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահները, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ, այցելել են նաեւ Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: