ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարունակելու ենք սատարել իշխանությանը բանակցություններում Արցախը լավագույնս պաշտպանելու համար. Շարմազանով

hayeli.am

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությանը, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնակարգի  համաձայն իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծե, որ Ադրբեջանի խորհրդարանական իշխանության ներկայացուցիչը բացահայտ խոսում է պատերազմ վերսկսելու մասին, ինչն անթույլատրել է:

«Պետդումայում նախորդ տարի իրեն հստակ պատասխանել եմ, սակայն լավ չի հասկացել ու նորից կկրկնեմ. թող բոլորի մտքից դուրս գա, որ Հայաստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարող է որևէ քաղաքական ուժ, այդ թվում մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հետընթաց արձանագրել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը նկատեց, որ Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա, և բոլորը Արցախի անվտանգության երաշխավորներն են։

Նա ընդգծեց նաև, որ ընդդիմություն դառնալուց հետո Արցախի հակամարտության հարցում ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Նա հայտարարեց, որ ինչպես իշխանությունում են պայքարել Արցախի հարցի արդար լուծման համար, այնպես էլ հիմա շարունակելու են սատարել իշխանությանը բանակցություններում Արցախը լավագույնս պաշտպանելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: