ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թերեզա Մեյը պատրաստվում է ՌԴ հանդեպ պատժամիջոցները խստացնելու կոչ անել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչ անել, փոխանցում է Reuters-ը:

«Ես կպնդեմ, որպեսզի մենք աջակցենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Իրականում ես կարծում եմ, որ կան որոշ ոլորտներ, որտեղ մենք պետք է խստացնենք պատժամիջոցների այդ ռեժիմը»,- ասել է Մեյը:

Լոնդոն-Մոսկվա հարաբերությունները վատթարացել են այս տարվա մարտ ամսվա սկզբին Սոլսբերիում նախկին ռուս գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումից հետո: Լոնդոնը թունավորման համար մեղադրել է Մոսկվային, արտաքսել է 23 ռուս դիվանագետի եւ նվազեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը: Մոսկվան, որը հերքում է բոլոր մեղադրանքները, պատասխան քայլեր է ձեռնարկել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: