ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Աշխարհում առաջին անգամ վարչապետը կծննդաբերի, դեկրետ կգնա ու կվերադառնա

© AFP 2018 / Marty Melville

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դարձել Է պատմության մեջ ընտրված աշխարհի առաջին ղեկավարը, որը գնացել Է դեկրետային արձակուրդ: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Time»-ին:

Նոր Զելանդիայի կառավարության 37-ամյա ղեկավարն ուղևորվել է տուն՝ Օքլենդ, որպեսզի նախապատրաստվի իր առաջին ծննդաբերությանը, որը, բժիշկների կանխատեսմամբ, սպասվում է հունիսի 17-ին: Դրանից հետո նա վեց ամսով արձակուրդ կգնա երեխային խնամելու համար:

Արդեռնն իր հղիության մասին հայտարարել էր հունվարին: «Ես միաժամանակ աշխատող և երեխա դաստիարակող առաջին կինը չեմ: Ես հասկանում եմ, որ իմ իրավիճակն առանձնահատուկ է, սակայն ես գիտեմ, որ ինձանից առաջ բազմաթիվ կանանց հաջողվել է աշխատանքը և մայրությունը համատեղել»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես ընդամենը հղի եմ, այլ ոչ թե գործունակությունս եմ կորցրել»,- հավելել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 64%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  28° 
23.06.2018
18°  31° 
24.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: