ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Էրդողանը վերընտրվելու դեպքում խոստանում է չեղարկել արտակարգ դրության ռեժիմը

REUTERS/Umit Bektas

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 24-ին վերընտրվելու դեպքում խոստանում է չեղարկել արտակարգ դրության ռեժիմը: Ընդ որում, նա ընդգծել է, որ արտակարգ դրությունը կվերականգնվի, եթե «երկիրը բախվի հետագա սպառնալիքներին», հաղորդում է Reuters-ը:

«Եթե մնանք, ապա առաջինն ինչ մենք կանենք հունիսի 24-ից հետո, արտակարգ դրության չեղարկումն է: Սակայն արտակարգ դրության չեղարկումը լիակատար արգելք չի նշանակում: Եթե մենք կրկին բախվենք ահաբեկչության հետ, ապա կրկին արտակարգ դրություն կհայտարարենք»,- ասել է նա:

Արտակարգ իրավիճակը Էրդողանին և իր կառավարությանը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանը՝ նոր օրենքների ընդունման, իրավունքների ու ազատությունների կասեցման հարցում: Արտակարգ իրավիճակը հայտարարվել էր 2016 թվականի հուլիսին և այդ ժամանակից ի վեր երկարաձգվում է ամեն 3 ամիսը մեկ անգամ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 64%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  28° 
23.06.2018
18°  31° 
24.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: