ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեսրոպ Մաշտոց համալսարանի գիտխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Հունիսի 12-ին, Մեսրոպ Մաշտոց համալսարանում հրավիրված գիտխորհրդի արտահերթ նիստին մասնակից մտավորականները հանդես են եկել հայտարարությամբ:

‹‹Արցախպրես››-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

  • ‹‹Արցախի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է առաջնորդվել ԱՀ Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան,
  • խոսքի ազատության հնարավորության շահարկման յուրաքանչյուր դեպք, ինչը կարող է հարվածել պետականության հիմքերին,  արտաքին քաղաքական, ինչպես նաև ներքաղաքական  վտանգներ առաջացնել մերժելի և դատապարտելի է,
  • Արցախի Հանրապետությունը, առավել քան երբևէ, պատասխանատու է  ազգային և  տարածաշրջանային անվտանգության համար:

Վտանգավոր ենք համարում.

  • Արցախի Հանրապետության ներքաղաքական իրավիճակով թելադրված    ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտության գոտում ուժերի հարաբերակցության խախտման հնարավորությունը,
  • հասարակական-քաղաքական դաշտի մանրատման երևույթը, որի փոխարեն առաջարկում ենք  առողջ կոնսոլիդացիայի  և խոշորացման ուղին:

Անհրաժեշտ ենք համարում

  • վստահություն հայտնել Արցախի Հանրապետության իշխանությունների  կողմից ձեռնարկված  ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մեխանիզմներին,
  • Արցախի Հանարապետության յուրաքանչյուր քաղաքացու  առաջնորդվել համազգայինի և համապետականի բարձր գաղափարով,
  • հասարակական-քաղաքական իրողություններում՝ կուսակցականությունը   պայմանավորել կուռ գաղափարախոսությամբ և գաղափարապես հասուն կազմով, ինչն այս դաշտի առողջացման գլխավոր գործոնն է:

Կոչ ենք անում.

  • համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, մտավորականությանը, պաշտոնատար անձանց, հասարակական-քաղաքական գործիչներին  երկխոսությունների և առողջ քննարկումների հարթակ ստեղծել, որի հիմքում ընկած պետք է լինեն հետևյալ գաղափարները.

ա)պետականության ներքին կայունության վերականգնումը  և հասարակությանը քաղաքական ցնցումների չենթարկելը,

բ)կոնֆլիկտածին գործոնների հայտնաբերումը  և նվազեցումը,

գ)ծայրահեղականության դրսևորումների պատճառները հայտնաբերելը և լուծում տալը››:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: