ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած քաղաքացիները կկարողանան սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման որոշում կայացվեց կառավարության հունիսի 15-ի նիստում:

Փախստականներն օրենսդրությամբ սահմանված կարգով կկարողանան սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:


«Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին»,- ասված է նախագծում:


Նշված տարածքները տիրապետող պետական կառավարման մարմինը սեփականաշնորհվող բնակելի տարածքի հատակագիծը ներկայացնելուց հետո բնակիչների հետ պետք է կնքի նվիրատվության պայմանագրեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: