ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՍՈւ-30ՍՄ ձեռք բերելու շուրջ Հայաստանը բանակցում է 2012 թվականից. Իգոր Կոնովալով

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչի խցիկում արված լուսանկար, որից հետո ռազմական փորձագետները հայտարարեցին, որ այդկերպ վարչապետը հայտարարել է 4-րդ սերնդի ռուսական բազմաթիրախ կործանիչներ ձեռք բերելու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին:

Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, խոսելով Երևանին ՍՈւ-30ՍՄ մատակարարելու մասին՝ ռուսական ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները ընթանում են դեռ 2012 թվականից: 

«Մենք քաջ գիտակցում ենք, որ ՍՈւ-30ՍՄ-ները չեն կարող մատակարարվել բարեկամական ռազմական մատակարարումների, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում: Այստեղ Երևանի կողմից անհրաժեշտ են ֆինանսական ծախսեր: Երբ դա դառնա հնարավոր, կարծում եմ, որևէ հարց չի առաջանա: դրանք կմատակարարվեն՝ ընդ որում՝ ամենավերջին մոդիֆիկացիաները», - ասել է ռազմական փորձագետը:

Նրա կարծիքով՝ ՍՈւ-30ՍՄ կործանիչների մատակարարումը Հայաստանին կարող է տեղի ունենալ մինչև 2024 թվականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: