ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան կժամանի Լիբանանի նախագահ Միշել Աունը

Hussein Malla / AP

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին: 
Զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր: 
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական փոխգործակցության մակարդակը և անհրաժեշտ համարել ընդլայնել կապերը տնտեսության ոլորտում: «Երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ լիբանանցի ներդրողները կարող են գործունեություն ծավալել նաև մեր երկրի երեք ազատ տնտեսական գոտիներում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերած դիրքորոշման համար: 
Դեսպան Դաղերին ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարևոր դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ նախապատրաստվում է լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ աշնանը մեր երկիր է ժամանելու նաև Լիբանանի նախագահը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: