ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեխնիկապես հնարավոր չէ ընտրություններն այս տարի անցկացնել. Վահրամ Բաղդասարյան

PhotoLure

Ընտրությունների հարցում շտապողականությունը կարող է խանգարել միջազգային մեր իմիջին: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին, փոխանցում է News.am-ը: 

«Հնչում են կարծիքներ, որ մեզ պետք չի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Բայց դրանով մենք 25 տարիների աշխատանքը ջուրը կգցենք: Ամեն ինչ կախված կլինի քննարկումներից, կոնսենսուսից: Ինձ թվում է կլինի այդ կոնսեսուսը»,- ասել է նա՝ հավելելով, որ տեխնիկապես հնարավոր չի համարում, որ ընտրությունները լինեն այս տարի:

«Վենետիկի հանձնաժողովը հետաքրքիր բան է առաջարկել, որ ընտրական օրենսգիրքը ընդունվելուց հետո մեկ տարի ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը նախապատրաստվեն: Եթե թույլ չտան ուժերին նախապատրաստվել, դա կարող է վնասել մեր հեղինակությանը»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: