ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Artsakh.travel՝ ամեն ինչ Արցախ ճամփորդելու համար

irates.am

Հունիսի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Artsakh.travel կայքի երրորդ՝ վերագործարկված տարբերակի շնորհանդեսը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհանդեսին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը ներկայացրել է կայքի բաժինները, անդրադարձել առաջիկա գործունեությանն՝ ընդգծելով, որ աշխատանքների իրականացման հարցում ֆինանսական աջակցություն է տրվել եվրոպացի բարեկամների կողմից:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած զբոսաշրջային արդյունք պետք է ունենա թվային դիրքավորում, այդ թվում վեբ-կայք, որի մասին դեռևս խոսվել էր 2009 և 2012 թվականների կայքի առաջին և երկրորդ թողարկումների ժամանակ:
«Ներկայումս կայքը դիտարկվում է որպես Արցախի զբոսաշրջային արդյունքը թվային տիրույթում ճիշտ դիրքավորող գործիք: Գլխավոր էջում ներկայացվում են 5 առանձին բաժիններ, որին հաջորդում են Արցախի մասին ներկայացվող 4 հիմնական այցեքարտերով սլայդեր: Ընդգրկված է նաև Արցախի զբոսաշրջության բնագավառի վերաբերյալ վերջին նորությունների բաժինը: Կայքը ստեղծելիս ուշադրություն է դարձվել այն հիմնական զբոսաշրջային ոլորտներին, որոնք առաջարկում է Արցախը»,- ասել է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջնահերթությունը տրվել է արկածային տուրիզմին, քայլարշավներին, ձկնորսությանը, լեռնային հեծանվորդությանը:
Ա. Գրիգորյանը կարևորել է կայքում տեղադրված «Պլանավորեք Ձեր ճամփորդությունը» բաժինը, որի շնորհիվ զբոսաշրջիկները մինչև Արցախ այցելությունը կարողանալու են ստանալ համապատասխան տեղեկություններ` իրենց ճամփորդությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Կայքն ունի նաև բաժանորդագրության հանարվորություն:
 
Artsakh.travel-ը լինելու է 8 լեզվով: Առաջին փուլում լինելու են հայերեն, անգլերեն, ռուսերեն տարբերակները, որին հաջորդելու է գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, արաբերեն լեզուներով գործարկումը: Բացի կայքից, գործարկվելու է նաև  destination.artsakh բլոգը, որն ամեն շաբաթ հրապարակելու է տեղեկատվություն:
Artsakh.Travel-ն ունի նաև առցանց աջակցության հնարավորություն: Օրվա տարբեր ժամերին օգտատերերին աջակցություն են ցուցաբերելու կայքի աշխատակիցները և զբոսաշրջիկին աջակցող ռոբոտը:
Կայացել է Artsakh.travel կայքի վերագործարկված տարբերակի շնորհանդեսը

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: